Բունդեսլիգայի 5-րդ տուրի շրջանակում «Լայպցիգը» սեփական հարկի տակ ընդունեց «Հերտային» (2-1):
Հանդիպման 8-րդ րոպեին հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձավ Ջոն Կորդոբան: Երեք րոպե անց, Ուպամեկանոն հավասարեցրեց խաղի հաշիվը:
Իսկ 77-րդ րոպեին հաղթական գնդակը խփեց Մարսել Զաբիցերը:
Այսպիսով, «Լայպցիգը» վաստակեց 13 միավոր և շարունակում է գլխավորել Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը: