Իսպանական Լա լիգայի կենտրոնական հանդիպման շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ ընդունեց Մադրիդի «Ռեալին» (1-3):
Թիմերն առաջին խաղակեսի 10 րոպեների ընթացքում փոխանակվեցին գոլերով: Հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձավ Ֆեդերիկո Վալվերդեն, իսկ կատալոնական ակումբից աչքի ընկավ Անսու Ֆատին:
Երկրորդ խաղակեսի 62-րդ րոպեին տասնմեկ մետրանոց հարված նշանակվեց տանտերերի դարպասին, որն էլ իրացրեց «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը:
Հանդիպման վերջակետն էլ դրեց Լուկա Մոդրիչը: Խորվաթ կիսապաշտպանը 89-րդ րոպեին երրորդ գնդակն ուղարկեց «Բարսելոնայի» դարպասը:
Այսպիսով, մադրիդյան ակումբը վաստակեց 13 միավոր և բարձրացավ մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական: «Բարսելոնան» իր ակտիվում ունի 7 միավոր և գտնվում է 10-րդ հորիզոնականում: