Հոկտեմբերի 28-ին «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի շրջանակում կհանդիպի «Յուվենտուսի» հետ, բայց Կրիշտիանուի մասնակցությունը այս խաղին մնում է անորոշ կորոնավիրուսի պատճառով: «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին հիշել է իր երկար տարիների մրցակցությունը «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոլնալդոյի հետ։
«Այս մրցակցությունը հատուկ մենամարտ էր և մնում է այդպիսին, և այդպես կլինի միշտ: Մրցակցությունը տևել է երկար տարիներ, և պահպանել մրցակցության որոշակի մակարդակը հեշտ չէ:
Իմ և Կրիշտիանուի մրցակցությունը անձնական մակարդակում շատ լավն է, կարծում եմ ՝ դա մարդկանց դուր է գալիս: Մադրիդի «Ռեալի» և «Բարսայի» երկրպագուները, և ֆուտբոլի բոլոր երկրպագուները, դիտում էին մեծ տեսարան:
Հիմա այս ամենն անցյալում է: Մենք անհամբեր սպասում ենք նոր մարտահրավերների: Հուսով եմ, որ Կրիշտիանուն շուտով կապաքինվի կորոնավիրուսից», — Մեսսիի խոսքերն է մեջբերում DAZN- ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Յուվենթուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի կորոնավիրուսի երկրորդ թեստի պատասխանը նորից դրական է եղել, գրում է Marca-ն։ Աղբյուրի փոխանցմամբ՝ սա նշանակում է, որ Ռոնալդուն չի կարողանա մասնակցել հաջորդ շաբաթ կայանալիք Չեմպիոնների լիգայի «Բարսելոնայի» դեմ խաղին։