«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կարող է հեռացվել առաջիկա երկու խաղերից հետո: Ինչպես հաղորդում է L’Equipe-ը՝ ֆրանսիացի մասնագետի ճակատագիրը կորոշվի Իսպանիայի առաջնության՝ «Բարսելոնայի» ու ՉԼ-ում Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դեմ խաղերից հետո:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ «Ռեալի» ղեկավարությունը դիտարկում է «Տոտենհեմի» նախկին մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի ու «Ռեալի» ռեզերվային թիմի մարզիչ Ռաուլ Գոնսալեսի թեկնածությունը՝ որպես Զիդանին փոխարինողի: Հիշեցնենք, որ «Ռեալը» պարտվել է վերջին երկու խաղում. Իսպանիայի առաջնությունում «Կադիսին» 0-1 և ՉԼ-ում՝ «Շախտյորին» 2-3 հաշվով:
Լա Լիգայի 7-րդ տուրի՝ «Բարսելոնա»-«Ռեալ» խաղը կկայանա հոկտեմբերի 24-ին «Կամպ Նոու» մարզադաշտում: «Բորուսիայի» դեմ ՉԼ խաղը պլանավորված է հոկտեմբերի 27-ին՝ «Բորուսիա Պարկում»: