Մեկնարկեց ֆուտբոլի Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլը։ «Ռոման» հյուրընկալվել էր շվեյցարական «Յանգ Բոյզին»։
Հանդիպման հաշիվը բացվեց 14-րդ րոպեին։ Տանտերերին 11-մետրանոց հարվածով առաջ մղեց Ժան-Պիեր Նսամեն։ Մինչև ընդմիջում գոլեր չարձանագրվեցին։
Երկրորդ կեսում «Ռոման» ուժեղացրեց ճնշումը։ 69-րդ րոպեին Բրունո Պերեսը, օգտվելով Էդին Ջեկոյի փոխանցումից, հավասարեցրեց հաշիվը։ 73-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո Մարաշ Կումբուլան առաջ մղեց «Ռոմային»։
Մխիթարյանը խաղը սկսել էր պահեստային նստարանին։ Նա դաշտ դուրս եկավ 59-րդ րոպեին։