ՉԼ խմբային փուլի առաջին տուրում մրցաշարի գործող գավաթակիր Մյունխենի «Բավարիան» սեփական հարկի տակ 4 անպատասխան գնդակ ուղարկեց Մադրիդի «Ատլետիկոյի» դարպասը: Մյունխենյան թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Կինգսլի Կոմանը, մեկական անգամ էլ աչքի ընկան Գորեցկան ու Տոլիսոն:
Գոլերի տեսանյութն՝ այստեղ:
«Լիվերպուլն» Ամստերդամում նվազագույն հաշվով հաղթեց «Այաքսին»: Անգլիական թիմը հաշվի մեջ առաջ անցավ տանտերերի պաշտպան Տագլիաֆիկոյի ինքնագոլի արդյունքում:
Գոլի տեսանյութն՝ այստեղ:
«Ինտերն» ու Մենխենգլադբախի «Բորուսիան» Միլանում ոչ-ոքի խաղացին: Թիմերը փոխանակեցին երկուական գնդակ: Միլանյան թիմի կազմում հաշիվը բացեց Լուկակուն: Հյուրերի կազմում հաշիվը հավասարեցրեց Նենսեբաինին՝ հստակ իրացնելով 11 մետրանոցը: Հիմնական ժամանակի ավարտից 5 րոպե առաջ Հոֆմանը հաշիվը դարձրեց 1:2, իսկ 90-րդ րոպեին Լուկակուն խփելով այս խաղում իր երկրորդ գոլը՝ հաշիվը դարձրեց 2:2:
Գոլերի տեսանյութն՝ այստեղ:
«Ման. Սիթին» սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց «Պորտուին»: Տանտերերի կազմում աչքի ընկան Ագուերոն, Գյունդողանն ու Տորեսը:
Գոլերի տեսանյութն՝ այստեղ:
«Ատալանտան» 4 անպատասխան գնդակ ուղարկեց դանիական «Միտյուլանդի» դարպասը: Իտալական թիմի կազմում գոլի հեղինակ դարձան Զապատան, Գոմեսը, Մուրիլն ու Միրանչուկը:
Գոլերի տեսանյութն՝ այստեղ:
«Օլիմպիակոսը» 91-րդ րոպեին Կոկայի խփած միակ գոլի շնորհիվ հաղթեց «Մարսելին»:
Գոլի տեսանյութն՝ այստեղ: