ՉԼ խմբային փուլի առաջին տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 2:3 հաշվով պարտվեց Դոնեցկի «Շախտյորին»:
Առաջին կեսում «հանքափորները» 3 անպատասխան գնդակ ուղարկեցին «սերուցքայինների» դարպասը: Ուկրաինական թիմի կազմում հաշիվը բացեց Էդերը, իսկ Վարանի ինքնագոլը կրկնապատկեց հյուրերի առավելությունը: Մինչև ընդմիջման գնալը Սոլոմոնը 3-րդ գնդակն ուղարկեց տանտերերի դարպասը: 54-րդ րոպեին Մոդրիչը կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ 5 րոպե անց Վինիսիուսը հաշվի տարբերությունը հասցրեց նվազագույնի, սակայն ավելին անել Զիդանի թիմը չկարողացավ: 92-րդ րոպեին Վալվերդեի հարվածից հետո գնդակը հայտնվեց հյուրերի դարպասում, սակայն VAR համակարգը չարձանագրեց գոլը:
Գոլերն՝ այստեղ:
Զուգահեռաբար ընթացող խաղում «Ռեդ Բուլն» ու Մոսկվայի «Լոկոմոտիվը» Զալցբուրգում փոխանակեցին 2-ական գնդակ:
Գոլերի տեսանյութն՝ այստեղ: