«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրի «Ֆերենցվարոշի» դեմ խաղում (5: 1) դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ:
17-ամյա ֆուտբոլիստը մրցաշարի ռեկորդ է սահմանել ՝ դառնալով Չեմպիոնների լիգայում մեկից ավելի գոլի հեղինակ դարձած առաջին մինչև 18 տարեկան ֆուտբոլիստը:
Նախորդ գոլը Ֆատին խփել էր 2019-ի դեկտեմբերին «Ինտերի» հետ խաղում (2-1):
Հիշեցնենք, որ երեկ ՉԼ-ի նոր ռեկորդ է սահմանել նաև Լիոնել Մեսսին։