«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի 1-ին տուրի «Ֆերենցվարոշի» դեմ խաղում: G խմբի հանդիպումը տեղի ունեցավ Կատալոնիայում եւ ավարտվեց 5-1 հաշվով ՝ հօգուտ տանտերերի: 27-րդ րոպեին 11 մետրանոց հարվածով Մեսսին բացեց հաշիվը:
33-ամյա արգենտինացին դարձավ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի պատմության մեջ առաջին խաղացողը, որը գոլ խփեց 16 անընդմեջ մրցաշարերում:
Եթե ընդհանուր առմամբ Չեմպիոնների լիգայում խփած գոլերով մրցաշրջանները հաշվի առնենք, ապա նույն ցուցանիշը (16) ունի «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ռայան Գիգզին:
Ընդհանուր առմամբ, Չեմպիոնների լիգայում Մեսսին անցկացրել է 144 հանդիպում և դարձել 116 գոլի հեղինակ: Մրցաշարի խմբային փուլում նա անցկացրել է 73 հանդիպում և դարձել 69 գոլի հեղինակ (պատմության մեջ լավագույնը):