«Բարսելոնան» հայտարարել է 4 ֆուտբոլիստի հետ պայմանագրի երկարաձգման մասին: Ավելի վաղ նրանք համաձայնել էին ակումբի ֆինանսական վիճակի վատացման պատճառով գնալ աշխատավարձի նվազեցման:
Թիմի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը ակումբի հետ մինչև 2025 թվականը նախատեսված պայմանագիր է կնքել: Նոր պայմանագրում հրաժարագինը 500 մլն եվրո է:
Կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգն ու պաշտպան Կլեման Լանգլեն թիմում հանդես կգան մինչև 2026-ի հուլիս: Նիդերլանդցու հրաժարագինը 400 մլն եվրո է, իսկ ֆրանսիացունը՝ 300 մլն:
Պաշտպան Ժերար Պիկեն «Բարսայում» կմնա մինչև 2024-ի հունիսի 20-ը: Գործարքի անհրաժեշտ պայմանը 2021/22 մրցաշրջանում որոշակի խաղերի քանակն է: Հրաժարագինը՝ 500 մլն եվրո: