Չեմպիոնների լիգայի առաջին տուրի շրջանակում «Բարսելոնան» հանդիպեց «Ֆերենցվարոշին» (5-1):
Հանդիպման 27-րոպեին Լեո Մեսսին իրացրեց 11-մետրանոց հարվածը և առաջ մղեց իր թիմին:
42-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Անսու Ֆատին: 52-րդ րոպեին Ֆիլիպե Կոուտինյոն երրորդ գնդակը ուղարկեց «Ֆերենցվարոշի» դարպասը:
Հյուրերը 70-րդ րոպեին կարողացան միայն կրճատել հաշվի տարբերությունը:
Պեդրին և Դեմբելեն նույնպես դարձան գոլերի հեղինակ և ձևակերպեցին խաղի վերջնահաշիվը: