«Փյունիկը» ՀՊԼ 8-րդ տուրում «Ալաշկերտի» դեմ խաղադաշտ դուրս եկավ հատուկ մարզաշապիկներով:
Մարզաշապիկների թիկունքին՝ խաղահամարի վերևում գրված էր Artsakh Strong (Ուժեղ Արցախ)։
Ակումբը սկսել է դրանց վաճառքը, որի ամբողջ հասույթը ուղղվելու է Արցախին: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Սա այն մարզաշապիկներից մեկն է, որոնցով մեր թիմը խաղաց «Ալաշկերտի» հետ:
Այսօր դրանք հանվում են վաճառքի, որպեսզի յուրաքանչյուր երկրպագու կարողանա իր ներդրումն ունենալ ընդհանուր գործին:
Մարզաշապիկների վաճառքից ստացված ողջ հասույթը կուղղվի Արցախին ՝ օգնելու նրանց, ովքեր պաշտպանում են մեր սահմանը:
Միացեք մեր նախաձեռնությանը։ Այն մեզ ավելի ուժեղ է դարձնում»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Հասցե` Սայաթ-Նովայի պողոտա 40/1, Մեգասպորտ:
Օզբիլիզի մարզաշապիկի աճուրդի հղումը՝ https://www.ebay.com/itm/184496336312