Ֆրանսիուհի Ստեֆանի Ֆրապարի գլխավորած մրցավարական անձնակազմը կսպասարկի Եվրոպա լիգայի խմբային փուլի 1-ին տուրի «Լեսթեր» — «Զարյա» հանդիպումը:
Ֆրապարին կօգնեն Սիրիլ Մյունյեն և Բենյամին Պաժեսը: Պահեստային մրցավարն է Յան Ամելը: ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի խմբային փուլում առաջին դեպքն է, երբ հանդիպումը կսպասարկեն կանայք: Հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին:
Հիշեցնենք, որ Ֆրապարը սպասարկել է ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի «Լիվերպուլ» — «Չելսի» հանդիպումը: