Շախմատի ՊՐՈ լիգայի եզրափակիչ խաղում «Հայաստանի արծիվներ» թիմը հաղթել է Միացյալ Նահանգների գրոսմայստերներին:
Մեր թիմի կազմում հանդես են եկել Հայկ Մարտիրոսյանը, Տիգրան Պետրոսյանը, Իրանի ներկայացուցիչ Պարհամ Մագսուդուն և Հնդկաստանի ներկայացուցիչ Ռաունակ Սադհվանին: Մրցակից թիմի կազմում խաղացել են Ֆաբիանո Կարուանան, Լենիեր Դոմինգեսը, Ուեսլի Սոն ու Ջեֆրի Շոնգան:
Մերոնք հաղթել են 9,5-6,5 հաշվով՝ վաստակելով 20 հազար դոլլար: