Իտալական Ա սերիայի 2-րդ տուրում Միլանի «Ինտերը» սեփական հարկի տակ 4:3 հաշվով հաղթեց «Ֆիորենտինային»:
Արդեն 3-րդ րոպեին Կուամեն առաջ մղեց հյուրերին: Մինչ ընդմիջման գնալը Մարտինեսը խփեց պատասխան գոլը: 52-րդ րոպեին «Ֆիորենտինայի» պաշտպան Չեչերինին դարձավ ինքնագոլի հեղինակ, որից հետո միլանյան թիմի դարպասը գրավեցին Կատրովիլին ու Կիեզան: 87-րդ րոպեին Լուկակուն հաշիվը դարձրեց 3:3, իսկ 2 րոպե անց Դ՛Ամբրոսիոն խփեց իր թիմի հաղթական գոլը:
Սա «Ինտերի» առաջին խաղն էր նոր մեկնարկած առաջնությունում:
Տեսանյութն՝ այստեղ: