«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը դեռ ուզում է թիմում տեսնել «Լիոնի» հարձակվող Մեմֆիս Դեպային։
57-ամյա մասնագետը փորձում է համոզել կատալոնական թիմի ղեկավարությանը, թե որքան անհրաժեշտ է Նիդերլանդների հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերը «Բարսելոնային»։ Այս մասին գրում է ֆուտբոլային լրագրող, ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
26-ամյա ֆուտբոլիստի համար ֆրանսիական թիմը 30 միլիոն է ուզում ստանալ՝ բոնուսները ներառյալ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մեմֆիս Դեպայի ծառայություններով հետաքրքրված է նաև «Միլանը»։