Հարձակվող Էմանուել Ադիբայորը կարող է վերադառնալ Պրեմիեր լիգա:
Goal-ը հայտնում է, որ «Վեստ Բրոմը» քննարկում է փորձառու հարձակվողին ձեռք բերելու հնարավորությունը:
36-ամյա խաղացողը ազատ գործակալ է, այս տարվա հուլիսին հեռացել է Պարագվայի «Օլիմպիայից» և կարող է անվճար միանալ նոր ակումբին:
Ադեբայորը առավել հայտնի է Պրեմիեր լիգայում «Արսենալի», «Մանչեսթեր Սիթիի» ու «Տոտենհեմի» կազմում անցկացրած խաղերով: Տոգոյի հավաքականի հարձակվողը 4 տարի անց կարող է վերադառնալ Անգլիա, որտեղ վերջին անգամ խաղացել է «Քրիսթալ Փելասում»՝ 2016-ին թիմը լքելուց հետո: