Սեպտեմբերի 24-ին տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական և էթիկայի կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Նշվում է, որ VBet Հայատանի Գավաթի խաղարկության «Արարատ»-«Սևան» խաղի ընթացքում երկու
անգամ, նախ առաջին խաղակեսում, հետո խաղի վերջնամասում, «Արարատ» ՖԱ-ի
երկրպագուների կողմից մարզադաշտի տրիբունայում կիրառվել են ծխարձակող
«ֆայերներ» և ճայթրուկներ: Երկրպագուները ճայթրուկներ են պայթեցրել նաև
խաղավարտից անմիջապես հետո մարզադաշտի հարակից տարածքում:
Որոշվել է ՀՖՖ կարգապահական և էթիկայի կանոնակարգի
33-րդ հոդվածի 26-րդ կետի համաձայն` «Արարատ» ՖԱ-ին տուգանել 50000 ՀՀ դրամի
չափով:
Նշվում է, որ VBet Հայաստանի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի «Արարատ-Արմենիա»-«Լոռի» խաղում «ԱրարատԱրմենիա» թիմի երկրպագուները հավաքվել են մարզադաշտի հարակից տարածքի
ավտոկայանատեղիում և խաղի ընթացքում հնչեցրել են հայհոյանք պարունակող
վանկարկումներ մրցավարի հասցեին, մարզադաշտի տարածքում գտնվել են
սահմանված քանակից շատ ավելի թվով անձինք, ովքեր իրավունք չեն ունեցել գտնվելու
այնտեղ և ընդգրկված չեն եղել թիմերի ցուցակներում:
Որոշվել է ՀՖՖ կարգապահական և էթիկայի կանոնակարգի 33-
րդ հոդվածի 24-րդ և 65-րդ կետերի համաձայն` «Արարատ-Արմենիա ՖԱ» ԲԲԸ-ին
տուգանել 100000 ՀՀ դրամի չափով:
Արձանագրությանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ: