NBA-ի Արևմտյան կոնֆերենցիայի եզրափակչի 4-րդ խաղում «Լոս Անջելես Լեյքերսը» հաղթեց «Դենվեր Նագեթսին»:
Հանդիպումը տեղի ունեցավ սեպտեմբերի 25-ի գիշերը (Երևանի ժամանակով) և ավարտվեց 114:108 հաշվով՝ հօգուտ կալիֆորնիացիների:
Հաղթողների կազմում ամենաարդյունավետը Էնթոնի Դեվիսն էր, ով վաստակեց 34 միավոր: Լեբրոն Ջեյմսն իր ակտիվում ունի 26 միավոր: «Նագեթսի» կազմում Ջամալ Մարեյը վաստակեց 32 միավոր, Նիկոլա Յոկիչը՝ 16 միավոր:
Սերիայում ընդհանուր հաշիվը դարձավ 3-1 հօգուտ Լեյքերսի: