Transfermarkt պորտալը թարմացրել է Ղազախստանի առաջնության ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։
«Աստանայի» և Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանի տրանսֆերային արժեքը բարձրացել է և կազմում է 1,5 մլն եվրո։ Vesti.kz- ին տված հարցազրույցում ասել է, թե ինչպես է վերաբերվում է Transfermarkt-ի կողմից իր տրանսֆերային արժեքի բարձրացմանը։
«Ինձ համար դա նշանակություն չունի: Ինձ համար կարևոր է օգնել թիմին հաղթել», -մեջբերում է Բարսեղյանին Vesti.kz-ն:
Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը ճանաչվել է ղազախական «Աստանայի» օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստ: