Վերջերս հանրահայտ Transfermarkt պորտալը թարմացրել է Ղազախստանի առաջնության ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։
«Աստանայի» և Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանի տրանսֆերային արժեքը բարձրացել է և կազմում է 1,5 մլն եվրո։ Այդ ցուցանիշով նա զբաղեցնում է 9-12-րդ տեղերը առաջնության ֆուտբոլիստների շրջանում։
«Կայրաթի» ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանի տրանսֆերային արժեքը նվազել է և այժմ այն կազմում է 700 հազար եվրո (ապրիլին` 800 հազար)։
Պետրոս Ավետիսյանի («Տոբոլ») տրանսֆերային արժեքը կազմում է 300 հազար եվրո (նվազել է), Արման Հովհաննիսյանինը («Տոբոլ»)՝ 175 հազար (անփոփոխ), իսկ մեր հավաքականի դարպասապահ Դավիդ Յուրչենկոյինը («Շախտյոր»)՝ 350 հազար (նվազել է)։