«Բավարիայի» պաշտպան Խավի Մարտինեսը մեկնաբանել է ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթում «Սևիլյայի» դեմ տարած 2-1 հաշվով հաղթանակը:
«Միշտ ցանկացել եմ 100%-ով ներդնել ուժերս «Բավարիայի» համար, ու այսօր ես դա արեցի:
Նույնիսկ եթե 10-15 րոպե եմ խաղում, փորձում եմ օգնել թիմին, ինչն էլ այսօր արեցի՝ գոլ խփելով:
Շատ ուրախ եմ, որ երկրորդ անգամ նվաճեցինք այս տիտղոսը: Ես 2013-ն էլ էի գոլ խփել «Չելսիի» դեմ Սուպերգավաթի խաղում»,-Մարտինեսի խոսքերն է փոխանցում uefa.com-ը: