Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի որդին՝ Էնցո Զիդանը, կարիերան կշարունակի Մարոկկոյում:
Այս մասին նախկինում հայտարարել էր հայտնի ֆուտբոլիստ Ռոբերտո Կառլոսը:
25-ամյա կիսապաշտպանը հանդես կգա Կասաբլանկայի «Վիդադ» ակումբում:
Փետրվարից Զիդան կրտսերը խաղում է «Ալմերիայում»: Իսպանիայի երկրորդ դիվիզիոնի թիմի կազմում կիսապաշտպանն անցկացրել է 4 հանդիպում և արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել: