«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ասել է, որ կցանկանար մի օր գլխավորել որևէ ազգային հավաքական:
«Այո, ես ուզում եմ մարզել ազգային հավաքական, ուզում եմ ստանալ Աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների փորձը, կարճ մրցաշարերի հույզերը:
Կցանկանայի՞ գլխավորել Պորտուգալիան: Մի կողմից, այո, քանի որ այս թիմն իմ սրտում է: Բայց շատ դժվար է գլխավորել այն երկրի ազգային հավաքականը, որտեղ ծնվել ես»,- մեջբերում է Մոուրինյուին Goal-ը:
Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի վերջին տուրում Մոուրինյուն իր ամենախոշոր հաշվով արտագնա հաղթանակը տարավ «Տոտենհեմի» ղեկին: