Մոսկվայի «Լոկոմոտիվը» մոտ է «Յուվենտուսի» նախկին հարձակվող Մարիո Մանջուկիչին: Ռուսական ակումբը երկու տարվա պայմանագիր կառաջարկի խորվաթ հարձակվողին: Այս մասին տեղեկացնում է սպորտային լրագրող Նոբել Առուստամյանը:
Նշվում է, որ կողմերը բավական մոտ են պայմանագիր ստորագրելուն: Երկու տարիների ընթացքում Մանջուկիչը կվաստակի 7-8 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ Մանջուկիչը հուլիսի 5-ին խզել էր պայմանագիրը «Ալ-Դուհաիլ» ակումբի հետ: Հարձակվողը ակումբի կազմում անցկացրած 7 հանդիպումներում դարձել էր մեկ գոլի հեղինակ:
Ներկայումս Մանջուկիչն ազատ գործակալ է: