Ֆրանսիական «Ռենի» դարպասապահ Էդուարդ Մենդին կարիերան կշարունակի «Չելսիում», տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
28-ամյա դարպասապահը 5 տարվա պայմանագիր է ստորագրել լոնդոնյան ակումբի հետ: Նշվում է, որ տրանսֆերի արժեքը կազմել է 25 միլիոն եվրո:
See you soon, Edouard! 👍#WelcomeMendy pic.twitter.com/ElkbbifmQj
— Chelsea FC (@ChelseaFC) September 24, 2020
Հիշեցնենք, որ Լիգա 1-ի նախորդ մրցաշրջանում Մենդին մասնակցել է 33 հանդիպման և բաց է թողել 31 գնդակ:
Հավելենք, որ 2004-ին «Ռենից» «Չելսի» էր տեղափոխվել Պետր Չեխը: