«Յոկոհամայի» 53-ամյա հարձակվող Կաձուեշի Միուրան, դարձել է ամենատարեց ֆուտբոլիստը, ով մասնակցել է Ճապոնիայի բարձրագույն խմբի՝ Ջեյ-Լիգայի մրցաշարին։
Միուրան, կամ ինչպես նրան անվանում են հայրենիքում՝ «Թագավոր Կաձուն», մասնակցել է Ճապոնիայի առաջնության 18-րդ տուրի «Կավասակի»-«Յոկոհամա» հանդիպմանը։
Հունվարին Միուրան երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2020 թվականի ավարտը:
Կաձուին է պատկանում համաշխարհային ֆուտբոլի ևս մեկ ռեկորդ. նա ամենատարեց ֆուտբոլիստն է, ով պաշտոնական խաղում դարձել է գոլի հեղինակ: Այս ամառ ճապոնացին մասնակցեց նաև պաշտոնական գավաթային մրցաշարի՝ Ճապոնիայի գավաթային «Յոկոհամա»-«Սագան Տոսու» հանդիպմանը, որը 53-ամյա ֆուտբոլիստի ևս մեկ նոր ռեկորդն էր։
Հիշեցնենք, որ օրերս Մոնղոլիայի ազգային առաջնության 15-րդ տուրում «Սումիդա Գեպրո» – «Ուլան Բատոր» հանդիպման ժամանակ, խաղադաշտ է դուրս եկել 54-ամյա Հանդսուրեն Օյունբիլեգ անունով մի խաղացող: Այդպիսով նա ռեկորդ է սահմանել՝ գերազանցելով ճապոնացի հարձակվող Կազույոշի Միուրայի ռեկորդը, ով դեռևս շարունակում է խաղալ 53 տարեկանում: