ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիան խոստովանել է, որ «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսիին համոզում էր տեղափոխվել Փարիզ:
«Երբ իմացա, որ Մեսսին այլևս չի ուզում շարունակել հանդես գալ «Բարսելոնայում», առաջին բանը որ արեցի այն էր, որ նրան «Ինստագրամով» մի լուսանկար ուղարկեցի, որով բացատրում էի, թե ՊՍԺ-ն ինչպես կարող է խաղալ նրա հետ»,-Դի Մարիայի խոսքերն է փոխանցում Bein Sports-ը:
Հիշեցնենք, որ նախորդ առաջնության ավարտից հետո Մեսսին ֆաքսով ակումբին տեղեկացրել է, որ ցանկանում է հեռանալ «Բարսելոնայից»՝ օգտվելով պայմանագրում առկա՝ անվճար հեռանալու իրավունք տվող կետից: «Բարսան» հայտնել է, որ կետն այդ պահին ակտիվ չէ, և հեռանալու համար արգենտինացին պետք է վճարեր 700 մլն եվրո կամ դիմեր դատարան, սակայն Մեսսին որոշում կայացրեց մնալ: