«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեն հաջորդ տարի կարող է տեղափոխվել «Ռեալ Մադրիդ»։
L’Equipe-ը գրում է, որ 21-ամյա ֆուտբոլիստի համար մադրիդյան թիմը կարող է 100 միլիոն եվրո վճարել 2021-ին, եթե Մբապեն չերկարաձգի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ։
Transfermarkt պորտալը Մբապեի տրանսֆերային արժեքը գնահատում է 180 միլիոն եվրո։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մբապեն չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ։ Նրա ծառայություններով հետաքրքրված են «Ռեալն» ու «Լիվերպուլը»։