«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը խոսել է Մարիո Գյոտցեի հավանական վերադարձի մասին մյունխենյան թիմ։
«Մարիոն շատ լավ խաղացող է, որը գիտի, թե ինչպես է «Բավարիայում» ամեն ինչ կառուցված։ Նա ասում էր, որ իսկապես ուզում է հաղթել Չեմպիոնների լիգան։
Գյոտցեն շատ ամբիցիոզ է, ու որքանով որ ես գիտեմ, նա լավ մարզավիճակում է։ Տեսնենք, թե ինչով այս ամենը կավարտվի։
Այս հարցով որոշում պետք է կայացնի ղեկավարությունը։ Ես հավատում եմ ու ինձ թվում է, որ ծաղկել «Բավարիայում»,-Նոյերի խոսքն է մեջբերում Sport Bild-ը։