Մադրիդի «Ատլետիկոյի» պաշտպան Սանտիագո Արիասը կարիերան կշարունակի Լեւերկուզենի «Բայերում»: Այս մասին տեղեկացնում է լրագրող Նիկոլա Շիրան իր թվիթերյան էջում:
Հաղորդվում է, որ կոլումբիացին համաձայնեցրել է գերմանական ակումբի հետ հնգամյա պայմանագրի պայմանները: 28-ամյա պաշտպանի տրանսֆերի համար գերմանական ակումբը կվճարի մոտ 13 միլիոն եվրո:
Նշվում է, որ Արիասի ծառայություններով հետաքրքրված էին «Ռոման»,ՊՍԺ-ն, «Էվերթոնը»: