Համբուրգում շարունակվում է ATP 500 շարքի մրցաշարը: Այսօր պայքարի մեջ է մտել մրցաշարի 2-րդ համար Ստեֆանոս Ցիցիպասը:
Հույն թենիսիստի մրցակիցը Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Դենիլ Էվանսն էր: Ցիցիպասը առավելության հասավ մրցակցի նկատմամբ 2 սեթում 6-3, 6-1 հաշվով: Ցիցիպասի հաջորդ մրցակիցը Պաբլո Կուեվասն է:
Պայքարից դուրս է մնացել Ֆելիքս Օժե-Ալյասիմը: Ալեքսանդր Բուբլիկը հաղթել է 20-ամյա կանադացուն 6-4, 6-2 հաշվով: Հաղթանակով է մեկնարկել Անդրեյ Ռուբլյովը: Նա 6-1, 3-6, 6-2 հաշվով հաղթել է Տոմի Պաուլին: