«Տոտենհեմի» նախկին հարձակվող Դարեն Բենտը talkSPORT-ին տված հարցազրույցում գովեստի խոսքեր է ասել «Էվերտոնի» նորեկ Խամես Ռոդրիգեսի մասին:
«Սկզբում կասկածում էի Խամեսին: Հիմա խոստովանում եմ, որ իրավացի չէի: Նոր մրցաշրջանի առաջին երկու խաղում նա հիանալի էր: Այդ տրանսֆերը վստահաբար ուժեղացրել է թիմը»,-Բենտի խոսքերն է փոխանցում tribalfootball.com-ը: