Deloitte խորհրդատվական ընկերությունը կազմել է 2019/20 թվականների մրցաշրջանում ամենաշատ գումար վաստակած ֆուտբոլային ակումբների ցանկը։
Այն առաջին անգամ գլխավորում է «Բարսելոնան»։ «Կապտանռնագույնները» անցած մրցաշրջանում վաստակել են 840,8 միլիոն դոլար, որը ռեկորդային է ակումբի համար։ «Բարսելոնայի» եկամուտները մեկ տարվա կտրվածքով ավելացել են 22 տոկոսով։
Կատալոնական թիմի հավերժ մրցակից «Ռեալ Մադրիդը» ցանկում 2-րդն է։ «Արքայական» ակումբը անցած մրցաշրջանում վաստակել է 757, 3 միլիոն դոլլար։ Լավագույն եռյակում է նաև «Մանչեսթեր Յունայթեդը» (711,5)։
Չեմպիոնների լիգայի հաղթով «Բավարիան» 4-րդն է, լավագույն հնգյակը եզրափակում է ՊՍԺ-ն։
Լավագույն տասնյակը՝
1․ «Բարսելոնա» — 840,4 միլիոն դոլլար
2․ «Ռեալ Մադրիդ» — 753,3 միլիոն
3․ «Մանչեսթեր Յունայթեդ» — 711,5 միլիոն
4․ «Բավարիա» — 660,1 միլիոն
5․ «Պարի Սեն Ժերմեն» — 635,9
6․ «Մանչեսթեր Սիթի» — 610,6 միլիոն
7․ «Լիվերպուլ» — 604,7 միլիոն
8․ «Տոտենհեմ» — 521,1 միլիոն
9․ «Չելսի» — 513,1 միլիոն
10․ «Յուվենթուս» — 459,7 միլիոն