Մեկնարկել է VBET ՀՊԼ-ի 4-րդ տուրը: «Ուրարտուն», սեփական հարկի տակ, ընդունել է «Նոային»:
Առաջին խաղակեսից հետո «Նոան» 2-0 հաշվով հաղթում է «Ուրարտուին»: 40-րդ րոպեին Սիմոնյանի իրացրած անկյունայինից հետո Մայրովիչը գլխով թողեց գնդակը Սանա Գոմեշին, վերջինս էլ բացեց խաղի հաշիվը: 46-րդ րոպեին Վիտինյոյի կոպտագույն սխալի հետևանքով, Սանա Գոմեշը հեռվից կրակեց, իսկ Այվազովը վստահ չխաղաց ու գնդակը հայտնվեց դարպասում՝ 2-0: