Կայացել է ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի գործկոմի հեռավար նիստը։
Առցանց նիստում հաստատվել է Տոկիոյի օլիմպիական խաղերի վարկանիշային հետագա մրցումների ցանկը։
Ուղեգրեր կշնորհվեն Լեհաստանում 2021 թ. հաջորդաբար անցկացվելիք միջազգային մրցումներում. Վոցլավ Ցիոլկովսկու(ազատ ոճ) Վլադիսլավ Պիտլյասինսկու հուշամրցաշարերում (հունահռոմեական), Լեհաստանի բաց մրցաշար (կանանց ըմբշամարտ) և Ասիայի ու Օկեանիայի առաջնություններում:
«Թող Աստված բոլորին առողջություն տա, որ դեկտեմբերին հավաքվենք Բելգրադում և անցկացնենք 2020 թվականը նշանակալի մրցումներով՝ պատանիների աշխարհի առաջնություն և մեծահասակների աշխարհի առաջնություն: Իհարկե, բոլոր ջանքերը կգործադրվեն օլիմպիական մրցաշրջանից առաջ մարզիկների համար խիստ անհրաժեշտ մեկնարկների համար անվտանգ միջավայր ստեղծելու համար: Մենք պատրաստվում ենք աշխարհի առաջնությանը և, հուսով եմ, համաճարակաբանական իրավիճակը չի փոխի մեր ծրագրերը», — ասել է UWW-ի փոխնախագահ Միխայիլ Մամիաշվիլին:
Ֆեդերացիայի գործկոմի հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 5-ին: