Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը հաղթեց Հռոմում անցկացվող մրցաշարը:
Եզրափակիչ խաղում 1-ին տեղը զբաղեցրած Ջոկովիչը հանդիպեց արգենտինացի Դիեգո Շվարցմանին ` 5-րդ անգամ դառնալով Հռոմի մրցաշարի հաղթող։
Մրցակիցների հանդիպումը տևեց 1 ժամ 54 րոպե և ավարտվեց Ջոկովիչի երկու սեթերում տարած հաղթանակով՝ 7:5, 6:3:
Ջոկովիչի համար սա 36-րդ տիտղոսն էր «Մասթերսի» մրցաշարերում ։ Այդ ցուցանիշով նա գերազանցեց իսպանացի Ռաֆայել Նադալին, ով 35 անգամ է հաղթել այս մրցաշարում։
After five years of waiting, Novak gets his kiss 😘🏆@DjokerNole | #IBI20 pic.twitter.com/VZhvNmarTR
— ATP Tour (@atptour) September 21, 2020