«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մեկնաբանել է Ա Սերիայի 1-ին տուրում «Բոլոնիայի» նկատմամբ տարած հաղթանակը 2: 0 հաշվով: 38-ամյա հարձակվողը դուբլի հեղինակ է դարձել այդ խաղում:
«Ես լավ մարզավիճակում եմ, աշխատում եմ, սա մրցաշրջանի մեր երկրորդ խաղն է միայն: Մենք հաղթեցինք, բայց ես կարող էի ավելի շատ գոլ խփել: Եթե ես 20 տարով փոքր լինեի, կխփեի ևս երկուսը․․․
Ես ծեր չեմ։ Ես նման եմ Բենջիամին Բաթոնին: Ծնվել եմ ծեր, բայց երիտասարդ կմեռնեմ: Բայց եթե կատակը մի կողմ, թիմը լավ աշխատեց, մենք 100%-ով պատրաստ չենք, այնպես որ մենք թույլ տվեցինք որոշ սխալներ, որոնցից սովորաբար խուսափում ենք:
Մեր նպատակն է հասնել ավելիին, քան նախորդ մրցաշրջանում: Երիտասարդ խաղացողները քրտնաջան աշխատում են, լսում են, կարգապահ են, գիտեն, թե ինչ պետք է անեն հաջողության հասնելու համար: Անհրաժեշտ է ամեն օր կենտրոնացած մնալ»,- մեջբերում է Զլատանին Football-Italia-ն: