Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան կարող է վերադառնալ «Յուվենտուս», տեղեկացնում է Sport.es-ը:
Նշվում է, որ իսպանացին մինչև այս մրցաշրջանի ավարտը վարձակալությամբ հանդես կգա թուրինյան ակումբի կազմում:
Հիշեցնենք, որ Մորատան նախկինում արդեն հանդես է եկել 2014-2016 թվականներին:
Հավելենք, որ Մորատան այս ամռանն էր 56 միլիոն եվրոյի դիմաց «Չելսիից» տեղափոխվել մադրիդյան ակումբ: