Լոնդոնի «Տոտենհեմի» նախկին հարձակվող Պիտեր Կրաուչը վստահ է, որ ակումբ վերադարձած Գարեթ Բեյլը կարող է փայլել Ժոզե Մոուրինյուի գլխավորությամբ, տեղեկացնում է Daily Mail-ը:
«Գարեթը ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, ով կարող է ուժեղացնել «Տոտենհեմի» խաղը: Այդ տղան ավելի շատ է հաղթել Չեմպիոնների լիգան, քան ՄՅՈւ-ն:
Նա պարզապես ցանկանում է երջանիկ լինել և «Տոտենհեմը» դա անելու լավագույն վայրն է»,- ասել է Կրաուչը:
Հիշեցնենք, որ ուելսցին մեկ տարվա վարձակալությամբ է «Ռեալից» տեղափոխվել Մոուրինյուի գլխավորած ակումբ: