Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է Լա լիգայի երկրորդ տուրի «Ռեալ Սոսեյդադի» դեմ անցկացրած հանդիպման մասին (0-0), հաղորդում է AS-ը:
«Որակյալ հանդիպում անցկացրինք, որի ընթացքում մի քանի գոլային պահեր բաց թողեցինք:
Միշտ էլ ցանկանում ենք հաղթել, սակայն այսօր դա մեզ չհաջողվեց:
Նշենք ՝ գնդակ բաց չթողեցինք, ինչը նույնպես դրական արդյունք է: Այժմ, պետք է աշխատել գոլային պահերը իրացնելու վրա»,- ասել է Զիդանը: