Անգլիական «Վուլվերհեմփթոնը» հետաքրրքված է «Յուվենտուսի» բրազիլացի ֆուտբոլիստ Դուգլաս Կոստայի ծառայություններով: Այս մասին տեղեկացնում է լրագրող Նիկոլա Սկիրան:
29-ամյա հարձակվողը դիտարկվում է որպես Դիոգո Ժոտայի հավանական փոխարինող, ով վերջերս համալրեց ԱՊԼ-ի գործող չեմպիոն «Լիվերպուլի» կազմը:
Նշվում է, որ Կոստան չի մտնում թուրինյան ակումբի գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոյի ծրագրերի մեջ և մտադիր է լքել ակումբը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ բրազիլացուն իր կազմում է ցանկանում տեսնել ՄՅՈւ-ն:
Հիշեցնենք, որ Կոստան 2018-ին էր «Բավարիայից» տեղափոխվել թուրինյան ակումբ: Նրա համար վճարվել էր 40 միլիոն եվրո: