Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը մեկնաբանել է ԱՊԼ 2-րդ տուրում՝ «Լիվերպուլից» 0-2 հաշվով կրած պարտությունը և խոսել իր թիմի դարպասապահ Կեպա Արիսաբալագայի սխալի մասին:
«Որպես մարզիչ իմ գործն է Կեպայի գործողություններում վստահություն սերմանելը: Դա կոպիտ սխալ էր, և Կեպան հասկանում է դա:
«Այսօր ես ավելի շատ գոհ եմ խաղից, քան «Բրայթոնի» նկատմամբ տարած հաղթանակից: Ես լավ տրամադրություն ու պաշտպանվելու ցանկություն տեսա, կիսապաշտպաններ, ովքեր տվեցին իրենց առավելագույնը: Հաշվի առնելով, որ նոր ֆուտբոլիստներ ենք ձեռք բերել, մեզ ժամանակ է պետք»,-ասել է Լեմպարդը: