Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող Կլաուդիո Կանիջան կարծիք է հայտնել «Բարսելոնայի» առաջատար Լեո Մեսսիի խաղի մասին, տեղեկացնում է TNT Sports-ը:
«Մեսսին պատասխանատու ֆուտբոլիստ է, ով առաջ է տանում կատալոնական ակումբը: Վերջին տարիների ընթացքում, «Բարսելոնան» հաղթում է հենց Լեոյի շնորհիվ:
Նրա միակ թերությունը ՝ վճռորոշ պահերին բնավորություն ցույց չտալն է: Հեշտ է լավագույնը լինել, երբ թիմդ հաղթում է:
Պետք է կարողանաս նույնն անել այն դեպքում, երբ պարտվում ես խոշոր հաշվով»,-ասել է արգենտինացի հարձակվողը:
Հիշեցնենք, որ Կանիջան Արգենտինայի հավաքականի կազմում մասնակցել է 50 հանդիպման և դարձել ՝ 16 գոլի հեղինակ: Նա 1990 թվականի Աշխարհի առաջնության փոխչեմպիոնն է: