«Ռեալը» ստիպված է եղել մի քանի ժամ ուշացումով մեկնել Բասկյան երկիր Լա լիգայի նոր մեկնարկած առաջնությունում առաջին խաղն անցկացնելու համար «Ռեալ Սոսիեդադի» դեմ։
Թռիչքից առաջ «արքայական» ակումբի ինքնաթիռում անսարքություն է եղել։ Այս մասին հաղորդում է Marca-ն։ Ինքնաթիռը փոխելուց հետո թիմը մեկնել է Վիտորիա, որտեղից էլ ավտոբուսով ուղևորվել է դեպի Սան Սեբաստիանի հյուրանոց։
Ակումբը Սան Սեբաստիան է հասել տեղի ժամանակով 15։00-ին (Երևանի ժամանակով 17։00-ին)։ Հանդիպման մեկնարկից ընդամենը 6 ժամ առաջ է Զինեդին Զիդանի թիմը հասել հյուրանոց։
«Ռեալ Սոսիեդադ» — «Ռեալ Մադրիդ» խաղը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 23։00-ին։