Ֆրանսիական Լիգա-1-ի 4-րդ տուրում երկրի չեմպիոն ՊՍԺ-ն հյուրընկալվելիս հաղթեց «Նիսին»:
Հյուրերի կազմում հաշիվը բացեց Կիլիան Մբապպեն՝ դիպուկ իրացնելով 11 մետրանոցը: Առաջին խաղակեսի վերջնամասում Դի Մարիան կրկնապատկեց իր թիմի առավելությունը: 66-րդ րոպեին Մարկինյոսը 3-րդ գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը:
Այս հաղթանակից հետո ՊՍԺ-ն ունի 6 միավոր:
Տեսանյութն՝ այստեղ: