«Տոտենհեմի» նորեկ Գարեթ Բեյլը մեկնաբանել է իր՝ Լոնդոն վերադարձը.
«Հրաշալի է կրկին հայտնվել այնտեղ, որ ինձ սիրում են: Երբ ես գնում եմ Ուելս, զգում եմ, որ ինձ սիրում են, իսկ այդպիսի պայմաններում ցուցադրում ես քո ողջ ներուժը: Գիտեի, որ ինձ այստեղ լավ կընդունեն: Ես ուզում եմ տիտղոսներ նվաճել այստեղ: Ինքս ուզում եմ հաճույք ստանալ ու երկրպագուներին ուրախանալու առիթ տալ:
Մոուրինյոյի հետ խոսել ենք, և նա ասել է այն դիքերը, որտեղ ցանկանում է ինձ տեսնել: Ժոզեն՝ Լոնդոն վերադառնալու գլխավոր պատճառներից մեկն է: Նա գիտի՝ ինչպես նվաճել տիտղոսներ: «Տոտենհեմն» արժանի է տիտղոսների»,-ասել է Բեյլը:
Հիշեցնենք, որ ուելսցին վարձավճարով է խաղալու «Տոտենհեմում»: