«Մանչեսթեր Յունայթեդը» կրկին սկսել է հետաքրքրություն ցուցաբերել «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյի նկատմամբ: Այս մասին հաղորդում է Sun-ը:
Դորտմունդյան ակումբը նախկինում խաղացողի տրանսֆերի համար պահանջում էր առնվազն 120 միլիոն եվրո, սակայն այժմ պատրաստ է իջեցնել գինը ՝ հաշվի առնելով ակումբների ֆինանսական ծանր վիճակը կորոնավիրուսի համաճարակի պայմաններում:
Սանչոն դորտմունդյան թիմում է հանդես գալիս 2017 թվականից: