«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն մեկնաբանել է հրաժարական տալու հավանականությունը։
Հավաքվել են բավարար քանակությամբ ստորագորություններ ներկայիս տնօրենների խորհրդին անվստահության վոտում հայտնելու համար։
Հիմա պետք է ստուգել դրանք, ինչի համար հատուկ հանձնաժողով կստեղծվի։ Եթե հայտն ընդունեն, տնօրենների խորհուրդը ցրելու վերաբերյալ քվեարկություն կանցկացվի։
«Ստորագրությունների քանակը նույնիսկ այդ գործունեությունը ծավալածներին է զարմացրել։ Հիմա պիտի ստուգման գործընթացը լինի։ Ակումբը կշարունակի առավելագույն թափանցիկությամբ ու խստությամբ անել այն, ինչ անհրաժեշտ է։
Տնօրենների խորհուրդը շարունակում է աշխատել թիմը առավելագույնս մրցունակ դարձնելու ուղղությամբ։ Կխոսենք ստուգումներից հետո։ Այս պահին ոչ ոք չի ուզում հրաժարական տալ։
Ակումբը կանգ չի առել ու շարունակում է աշխատել, շատ գործեր ունենք անելու։ Տրանսֆերային պատուհանը ստանդարտ չէ, մինչև հոկտեմբերի 5-ը բաց է լինելու։
Ոչ ոք չի պլանավորում հրաժարական տալ, բոլորս կենտրոնացած ենք ակումբի առօրյա աշխատանքների վրա»,- ասել է Բարտոմեուն TV3-ին տված հարցազրույցում։