Դորտմունդում կայացած Բունդեսլիգայի 1-ին տուրի խաղում տեղի «Բորուսիան» սեփական հարկի տակ ընդունեց Մյոնխենգլադբախից «Բորուսիային» և հաղթանակ տարավ 3: 0 հաշվով:
35-րդ րոպեին Ջովաննի Ռեյնան բացեց խաղի հաշիվը, 54-րդ րոպեին Էրլինգ Հոլանդը հստակ իրացրեց նշանակված 11-մետրանոց տուգանային հարվածը՝ 2-0, իսկ 77-րդ րոպեին նորվեգացին ձևակերպեց վերջնական արդյունքը՝դառնալով դուբլի հեղինակ:
Հաջորդ տուրում «Բորուսիան» սեպտեմբերի 26-ին արտագնա խաղում կխաղա «Աուգսբուրգի» հետ, իսկ «Բորուսիա Մ» -ն նույն օրը կմրցի «Յունիոնի» հետ: